211652_close_icon
views-count1339 դիտում article-date 16:48 02-02-2021

Թուրքիայում քրդական լրատվականի թղթակցին 4 տարվա ազատազրկման են դատապարտել

Թուրքիայում քրդական «Mezopotamya Ajansı» լրատվական գործակալության թղթակից Իդրիս Սայըլղանին 4 տարվա ազատազրկման են դատապարտել: Այս մասին հայտնում է[url=https://www.ermenihaber.am/am/news/2021/02/02/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-Mezopotamya/201540] ermenihaber.am[/url]-ը։ Նշվում է, որ լրագրողի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 2015թ օգոստոս-2016թ մարտ ամիսների ընթացքում ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառումների համար: Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) օգտին քարոզչություն իրականացնելու մեջ։ Մուշի ծանր հանցագործությունների դատարանում կատարված դատական նիստին վճռվել է Սայըլղանին դատապարտել 4 տարի ազատազրկման:

Նմանատիպ նյութեր