Դատախազը պահանջել է Հրաչյա Հարությունյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման
Դատախազը պահանջել է ճանապարհատրանսպորտային պատահարի համար մեղավոր ճանաչել Հրաչյա Հարությունյանին և դատապարտել 7 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնի է դարձել այսօր Մոսկվայի Տրոիցկայի դատարանում տեղի ունեցած դատական նիստից հետո:
Հիշեցնենք, որ ավտովթարը տեղի էր ունեցել 2013 թվականի հուլիսի 13-ին՝ մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքաի մերձակայքում: Հրաչյա Հարությունյանի վարած КамАЗ մակնիշի բեռնատարը բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր ավտոբուսի 18 ուղևոր, իսկ 60-ից ավելի ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
Հ. Հարությունյանն ընդունել է իր մեղքը: