Մյանմայում զինվորականները ազատ արձակեցին բերման ենթարկված պաշտոնյաների մեծ մասին
Զինվորականների կողմից ձերբակալված Մյանմարի շրջանների ղեկավարների մեծ մասը ազատ է արձակվել, հայտնում է «Xinhua» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին: Այս մասին գրում է [url=https://ria.ru/20210202/myanma-1595627448.html]ria.ru[/url]-ն։
Գործակալության ռազմական աղբյուրի համաձայն՝ երեքշաբթի առավոտյան բանակը թույլ է տվել կալանքից ազատել պետության ձերբակալված ղեկավարներին և իշխող կուսակցության խորհրդարանականներին:
«Գլխավոր նախարարների թվում կարող են տեղի ունենալ վերաբաշխումներ՝ պաշտոններում որակյալ անձանց նշանակելու միջոցով», - հայտնել է աղբյուրը «Xinhua» գործակալությանը: