109632 դիտում
18:04 01-12-2016
Մինչ ոստիկանները ամերիկյան ատրճանակով կատարված սպանության մեջ ներգրավված քրեական աշխարհում հայտնի «Յոնջլախցի Նորոյին» ազատ արձակեցին՝ քննչական բաժինը ձերբակալեց նրան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 30-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնակատար Արսեն Վարդանյանի կողմից ստեղծված քննչական խմբի անդամ, ավագ քննիչ Արտյոմ Շոխոյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, 45-ամյա Նորայր Ղազարյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նախկինում մի քանի անգամ դատված է եղել և քրեական աշխարհում հայտնի է «Յոնջլախցի Նորո» մականվամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վեջինս կասկածվում է այս տարվա սեպտեմբերի 2-ին ժամը 21:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Թթու Ջուր գյուղի բնակիչ, 29-ամյա Վահե Գևորգյանին մի խումբ անձանց հետ սպանելու մեջ:
Նշված քրեական գործի շրջանակում կալանավորվել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի 19 տան բնակիչ Արտակ Հայրապետյանը, ով նույնպես կասկածվում է Վ. Գևորգյանի սպանությանը մասնակցություն ունենալու մեջ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ «Յոնջլախցի Նորոյին» սպանության հաջորդ օրը Մալաթիայի ոստիկանները տեղափոխել են ոստիկանություն, սակայն հետո ազատ են արձակել, մինչդեռ եղել են փաստեր, որ նա ոչ միայն մասնակից է եղել սպանությանը, այլև հրահրել է:
Զարմանալին այն է նաև, որ ոստիկանները բավարարվելով Ա. Հայրապետյանի կցկտուր խոստովանական ցուցմունքներին՝ «Յոնջլախցուն» ազատ էին արձակել:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Մալաթիայի քննիչները հսկայածավալ քննչական գործողություններ են կատարել և ձեռք բերել նոր ապացույցներ, այդ թվում՝ փորձագետի եզրակացություն, որից հետո քննիչը որոշում է կայացրել «Յոնջլախցի Նորոյին» որպես վկա հրավիրել քննչական բաժին:
Սակայն 2 օր Ն. Ղազարյանը մատների վրա խաղացրել է քննիչներին, ի վերջո, քննչական բաժնին հաջողվել է նրան հայտնաբերել և տեղափոխել Մալաթիայի քննչական բաժին:
Արդեն այնտեղ առերես հարցաքննության ժամանակ «Յոնջլախցին» ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք ոչ միայն քննչական մարմնի աշխատակիցների նկատմամբ, այլև սպառնալիքներ է հնչեցրել վկաների նկատմամբ, ինչին, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ ականատես է եղել տուժողի փաստաբանը և միայն քննչական բաժնի պետի տեղակալ Ա. Վարդանյանի հորդորից հետո է «Յոնջլախցին» հանդարտվել:
[b]Ոստիկանների կողմից բաց թողնված, քննիչի կողմից ձերբակալված «Յոնջլախցի Նորոն» [/b]
[img]/ups/images/0048998001480601556145782.jpg[/img]
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/06/94794/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 6-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի ավագ քննիչ Արտյոմ Շոխոյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի 19 տան բնակիչ Արտակ Հայրապետյանի նկատմամբ։
Դատավոր Արթուր Մկրտչյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշել էր բավարարել ավագ քննիչի միջնորդությունը և Ա. Հայրապետյանը դատարանից տեղափոխվել էր Նուբարաշենի բանտ։
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+