Սաուդյան Արաբիայի հանգուցյալ թագավորի որդիներից ևս երկուսին ազատ արձակեցին բանտից
Սաուդյան Արաբիայի հանգուցյալ թագավոր Աբդալլահ իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդի որդիներից երկուսին ազատ են արձակել բանտից, որտեղ նրանք հայտնվել էին կոռուպցիայի սկանդալային գործի հետաքննության շրջանակներում։ Այդ մասին գրում է The National-ը։
Նախորդ շաբաթ սաուդյան ԶԼՄ-ները հայտնել էին նծված գործով ձերբակալված 200-ից ավելի մարդկանցից 23-ին ազատ արձակելու մասին։
Ազատ արձակված արքայազնները Ֆեյսալ բեն Աբդալլահը և Մաշաալ բեն Աբդալլահն են։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս պահին ձերբակալված է մնում արքայազններից մեկը՝ Թուրքի բեն Աբդալլահը։ Եղբայրներից ևս մեկը՝ արքայազն Միթաբ բեն Աբդալլահը, ազատ էր արձակվել 3 շաբաթ առաջ։