Մոսկվայի «Սպարտակը» հայերեն շնորհակալություն է հայտնել Յուրա Մովսիսյանին
Մոսկվայի «Սպարտակը» հայերեն շնորհակալություն է հայտնել Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանին, որն այսօր [url=https://shamshyan.com/hy/article/2021/02/01/1177828/]հայտարարեց[/url] մարզական կարիերան ավարտելու մասին։
«Շնորհակալություն ամեն ինչի համար, Յուրա»,- գրել է ակումբի մամուլի ծառայությունը իր թվիթերում։
«Սպարտակի» կազմում Յուրա Մովսիսյանը մասնակցել է 66 հանդիպման, դարձել 27 գոլի հեղինակ։
Տեսանյութում՝ Մովսիսյանի բոլոր գոլերն ու գոլային փոխանցումները «Սպարտակի» կազմում: