211652_close_icon
views-count1318 դիտում article-date 19:06 01-02-2021

Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է ՀԱՕԿ-ի շքանշանով

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրամանագրով Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է ՀԱՕԿ –ի շքանշանով: Նա այդ պատվին արժանացել է Հայաստանում ֆիզիկական կուլտուրայի, սպորտի , ինչպես նաև օլիմպիական գաղափարների տարածման ու զարգացման գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար: Արմեն Գրիգորյանը սուսերամարտից ԽՍՀՄ տարբեր տարիքային խմբերի առաջնությունների և միջազգային բարձրակարգ մրցաշարերի բազմակի հաղթող ու մրցանակակիր է: Մանկավարժական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր : Աշխատել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ, հայսպորտպետկոմի նախագահի տեղակալ, իսկ 2007 – 2010թթ. ՝ սպորտի նախարար: Զուգահեռաբար հաջողությամբ կատարել է ՀԱՕԿ –ի և համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեների գլխավոր քարտուղարի , այնուհետև նախագահի գործը : Գրեթե քառորդ դար ղեկավարում է ՀՀ սուսերամարտի ֆեդերացիան: Այսօր ՝ փետրվարի մեկին բոլորեց մարզաշխարհի երախտավոր Արմեն Լևոնի Գրիգորյանի ծննդյան 60 տարին: Շնորհավորում ենք վաստակաշատ հոբելյարին, մաղթում քաջառողջություն, երկարակեցություն, հաջողություն անձնական կյանքում և աշխատանքում:

Նմանատիպ նյութեր