211652_close_icon

Արմեն Աշոտյանը պարգևատրվել է պատվո շքանշանով

views-count1136 դիտում article-date 18:09 19-05-2014
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Եվրոպական կրթական տարածքում Հայաստանի ակտիվ դերակատարման, Բոլոնիայի գործընթացի շրջանակում արձանագրած հաջողությունների և բուհական կրթության ոլորտի զարգացմանը ցուցաբերած աջակցության համար պարգևատրվել է Կիպրոսի եվրոպական համալսարանի պատվո շքանշանով : Շքանշանը հանձնել է Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի նախագահ Անդրեաս Օրֆանիդեսը՝ օրերս Երևանում տեղի ունեցած Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցացիայի տարեկան ժողովի շրջանակում:

Նմանատիպ նյութեր