211652_close_icon
views-count46724 դիտում article-date 19:31 13-09-2021

Արտառոց դեպք Երևանում. Քանաքեռի գերեզմանոցում քաղաքացու ընտանեկան գերեզմանոցից պոկել ու շպրտել են ճաղավանդակները, սեղանն ու նստարանը և նույն վայրում կատարել մեկ այլ հուղարկավորություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն  2 օր է, Երևան քաղաքի բնակիչներ Նունե և Ռաֆիկ Ալեքսանյանները  փորձում են ժողովրդին հայտնի թաղման բյուրոյից ստանալ հստակ պատասխան, թե ով  կամ ովքեր և ում թույլտվությամբ է ոտնձգություն կատարվել Քանաքեռի գերեզմաններում գտնվող իրենց ընտանեկան գերեզմանի նկատմամբ:

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի  հետ զրույցում Ալեքսանյաններն ասում էին. «Մի քանի օր առաջ հերթական անգամ այցելեցինք  1973թ.-ից  մեր ընտանեկան գերեզման, որտեղ այդ թվականին հուղարկավորվել է պապիկս՝ Նշան Ալեքսանյանը, իսկ  1984թ.-ին՝ հուղարկավորվել է տատիկս՝ Արաքսյա Ալեքսանյանը: 

Այցելեցինք գերեզման ու մնացինք ապշած: Մեր ընտանիքին պատկանողղ գերեզմանի մի ահագին հատված չգիտես ում կողմից վանդալիզմի է ենթարկվել: Կոտրել ու դեն են շպրտել ճաղավանդակները, սեղանն ու նստարանը, փոխարենը մի նոր շիրիմ է հայտնվել:

Պարզեցինք, որ մեզ պատկանող տարածքը թաղման բյուրոն տվել է մեկ այլ քաղաքացու, քաղաքացին էլ, չիմանալով եղելությունը,  իր հարազատին հուղարկավորել է: Նրան մենք չենք մեղադրում, մեղավորը Քանաքեռի գերեզմանոցի պատասխանատուներն են, ովքեր, հավանաբար ինչ-որ շահից ելնելով, ապականել են մեր գերեզմանը և մի ամբողջ հատված տրամադրել այլ քաղաքացու:

 Կատարվածի մասին արդեն տեղեկացրել ենք Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն, սպասում ենք, որ օբյեկտիվ հետաքննություն կանցկացնեն և մեղավորները կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության:

Այս տեսակ վանդալիզմ ինչպես կարող էր հայը թույլ տալ: Քանաքեռի  գերեզմանատան պատասխանատուների ու թաղման բյուրոյի հետ քանի օր է, փորձում ենք կապ հաստատել, մեր հեռախոսազանգերին չեն պատասխանում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր