1110 դիտում
16:13 01-02-2021
ԱԱՏՄ ստուգայցեր՝ ահազանգերի հետքերով
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագետները ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերի և լրատվամիջոցի հրապարակման հետքերով ստուգայց են կատարել մայրաքաղաքի խոշոր սուպերմարկետներում, կորոնավիրուսի (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում և բժշկական այլ հիմնարկներում։
Դիտարկումներն իրականացվել են ստուգաթերթերով, որոնց վրա կետ առ կետ լրացվում են պահպանված և չպահպանված նորմերը:
Covid-անվտանգության կանոնները սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով։ Դրանցով, մասնավորապես, սահմանվում են կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումներին ներկայացվող պահանջները, որոնք ուղղված են ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխարգելելուն։
ԱԱՏՄ մասնագետները մեկ անգամ ևս զգուշացրել են՝ 17-Ն հրամանով սահմանված անվտանգության նորմերը ենթակա են պարտադիր կատարման տնտեսվարող բոլոր սուբյեկտների համար, հակառակ պարագայում կկիրառվի օրենքով սահմանված վարչարարություն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
ԱԱՏՄ ստուգայցերը՝ ահազանգերի հետքերով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի...
Опубликовано ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am Воскресенье, 31 января 2021 г.
Նմանատիպ նյութեր
964 դիտում
23:18 27-06-2020
ԱԱՏՄ-ը ուժեղացված ստուգայցեր է իրականացրել Գյումրիում
1231 դիտում
16:01 07-11-2020
ԱԱՏՄ-ն երեկոյան ստուգայցեր է կատարում մայրաքաղաքը սպասարկող ուղեւորափոխադրող կազմակերպություններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1233 դիտում
16:36 26-09-2021
ԱԱՏՄ-ն ստուգայցեր է կատարել առևտրի օբյեկտներում և դեղատներում
Այս բաժնից
670 դիտում
15:58 15-01-2025
Մեր գոյատևման բանալին բալանսավորված կապերն են թե' ՌԴ-ի, թե' Արևմուտքի, թե' Իրանի հետ. Լևոն Զուրաբյան