1213 դիտում
16:01 07-11-2020
ԱԱՏՄ-ն երեկոյան ստուգայցեր է կատարում մայրաքաղաքը սպասարկող ուղեւորափոխադրող կազմակերպություններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնի խմբերը դիտարկում են աշխատանքային օրվա ավարտին կատարվող ախտահանման աշխատանքները` նախատեսված սանիտարական նորմերով։
Տեսչական մարմինը հայտնում է, որ «Երեւանի Մուրատ» ՓԲԸ-ում նախորդիվ արձանագրվել էին խախտումներ, որոնց հիմքով կազմվել էր վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, նշանակվել էր վարչական տույժ` նախազգուշացում։ Երեկոյան անակնկալ ստուգայցի ընթացքում արդեն խախտումները վերացված են եղել։
«ԱԱՏՄ-ն զգուշացնում է` խիստ մոտեցում է ցուցաբերվում ուղեւորափոխադրող բոլոր կազմակերպությունների նկատմամբ. Covid-անվտանգության կանոնների խախտման դեպքում կիրականացվի վարչարարություն»,-ասված է հաղորդագրությունում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1201 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
748 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը