12084 դիտում
14:12 01-02-2021
F-35 կործանիչներ չստանալու պատճառով Թուրքիայում նախատեսում են երկարացնել «F-16»-երի շահագործման ժամկետը
Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հարվածային ուժը կազմող F-16 ինքնաթիռների շահագործման ժամկետը 8000 թռիչքային ժամից կհասցվի 12000 ժամի: Տեղեկացնում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2021/02/01/F-35-%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-F-16-%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%A1%D5%A9%D5%AB%D5%BC/201411]ermenihaber.am[/url]-ը։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահականին կից պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմաիլ Դեմիրը: Վերջինս նշել է, որ այդ ցուցանիշին հասնելու համար իրենք արդիականացնում են F-16 կործանիչները, ինչի արդյունքում յուրաքանչյուր կործանիչի վրա փոխարինվելու կամ նորացվելու են 1200-ից մինչև 1500 անուն պահեստամաս:
Նշենք, որ Թուրքիան ստիպված է արդիականացնել ԶՈւ սպառազինության մեջ գտնվող հիմնական կործանիչները, քանի որ Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Անկարան զրկվել է ՆԱՏՕ-ի 10 երկրի կողմից համատեղ իրականացվող 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչների արտադրության նախագծին մասնակցելուց:
Նմանատիպ նյութեր
1913 դիտում
17:49 16-04-2014
Թուրքական 4 կործանիչներ ներխուժել են Հունաստանի օդային տարածք. հունական կողմը նույնպես կործանիչներ է օդ բարձրացրել
4410 դիտում
11:04 30-11-2019
ՊՆ-ն մտադիր չէ երկարացնել օրենքի ժամկետը, որով չծառայած և 27 տարին լրացածները գումար կտան ու կազատվեն․ «Ժողովուրդ»
552 դիտում
14:03 25-05-2022
Առաջարկվում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը
Այս բաժնից
925 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
790 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
811 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը