ՊՆ-ն մտադիր չէ երկարացնել օրենքի ժամկետը, որով չծառայած և 27 տարին լրացածները գումար կտան ու կազատվեն․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ-ն մտադիր չէ երկարացնել այն օրենքի ժամկետը, որով 27 տարին լրացած բանակում չծառայածները, որոշակի գումար վճարելով ազատվում էին քրեական պատասխանատվությունից:
«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետը երկարացնելու նախաձեռնությունը նոյեմբերի 15-ին շրջանառության մեջ է դրել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
Նրանք առաջարկում են, որ օրենքի ընձեռած հնարավորությունից օգտվեն ոչ միայն մինչև 2017-թվականը 27 տարին լրացածները, այլ նաև այն չծառայածները, որոնց 27 տարին լրացել է մինչև 2019-ի դեկտեմբերի 31-ը: Բայց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Անկախ այն հանգամանքից, որ արդեն նման նախագիծ կրկին դրված է շրջանառության մեջ, Պաշտպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տալու»:
Այսինքն՝ ծառայության չներկայանալով՝ մինչև քրեական պատասխանատվության ժամկետը (32 տարին) լրանալը Հայաստան գալու դեպքում մինչև 3 տարի քրեական պատասխանատվություն է նախատեսվում: Այս օրենքի ժամկետը նախկինում, հիշեցնենք, մի քանի անգամ երկարացվել է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]