Մեդվեդևը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւն ասաց, որ ինքը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերից մեկով: Հայտնում է[url=https://ria.ru/20210201/medvedev-1595436986.html] ria.ru[/url]-ն։
«Ես պատվաստվել եմ երկու ամիս առաջ <...> ռուսական պատվաստանյութերից մեկով: Ինչո՞ւ եմ այսպես ասում, որ զգացողություն չլինի, որ որոշ պատվաստանյութեր մյուսից լավն են», - ասաց նա ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
Նա նշեց, որ պատվաստումը պահանջում է անհատական մոտեցում։ Անհրաժեշտ է արյուն հանձնել, հասկանալ` ինչ վիճակում և ինչ իմունային կարգավիճակում է օրգանիզմը: