211652_close_icon
views-count1589 դիտում article-date 10:15 01-02-2021

Մյանմարում ռազամական հեղաշրջում է տեղի ունեցել

Մյանմարում (Բիրմա) ռազամական հեղաշրջում է տեղի ունեցել։ Զինվորականները ձերբակալել են երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ նախագահ Աուն Սան Սու Կիին, հայտնում է [url=https://www.lragir.am/2021/02/01/617816/]Lragir.am[/url]-ը՝ հղում անելով [url=https://apnews.com/article/aung-san-suu-kyi-myanmar-dda3d013897e14d5d0bd44d19eac9cd1]Associated press[/url]-ին։ Զինվորականները հայտարարել են, որ երկրի կառավարումը մեկ տարով իրենց ձեռքն են վերցնում՝ պատճառաբանելով դա անցած տարվա նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած կեղծիքներով։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դատապարտել է հեղաշրջումը։ Տեղի ունեցածը դատապարտել են նաև այլ երկրներ ու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի գրասենյակը։

Նմանատիպ նյութեր