Մյանմարում հսկայական սողանքի հետևանքով զոհերի թիվը հասնում է 99-ի
Մյանմարի հյուսիսում գտնվող Կաչին նահանգում հսկայական սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 99-ի: Փրկարարները դեռ շարունակում են որոնողական աշխատանքներ իրականացնել, գրում է Reuters-ը:
Սողանքը գրանցվել է 300 մետր բարձրությամբ հսկայական լեռան վրա, որը գոյացել է ոսկու ու նեֆրիտի հանքերից: Սողանքի տակ են հայտնվել շուրջ 50 բնակելի տներ: Նման երևույթներն այս երկրում հաճախ են պատահում, քանի որ այստեղ է ստացվում աշխարհում մինչև 90 տոկոս բարձրորակ նեֆրիտ: