Մյանմարում սողանքի հետևանքով 50-ից ավելի մարդ է անհետացել
Ավելի քան 50 մարդ է մահացել Մյանմարի Կաչին նահանգում նեֆրիտի հանքահորում տեղի ունեցած սողանքի հետևանքով, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Փրկարարներն առայժմ մահացածներից 5-ին են գտել: Տեղի ԶԼՄ-ների վկայությամբ՝ անհայտ կորած է համարվում 50-ից ավելի մարդ:
Նշենք, որ այս տարվա նոյեմբերին նույն շրջանում կրկին սողանք էր առաջացել, որին զոհ էր գնացել 115 մարդ:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Մյանմարի հյուսիսային մասում արդյունահանվում է աշխարհում նեֆրիտի պաշարների 90 տոկոսը, որոնք առանձնանում են իրենց բարձր որակով: