211652_close_icon
views-count3065 դիտում article-date 23:39 31-01-2021

Արմեն Աշոտյան. Այս սրիկաների ոհմակը իրականացնում է Սյունիքի փաստացի հանձնման դավաճանական ծրագիրը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մոսկվայում օրեր առաջ կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը մի տեսակ անտեսվեց ընդհանուր օրակարգում։ Մեզ ընդամենը տեղեկացրեցին, որ եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները որոշում են կայացրել ստեղծել փորձագիտական ենթախմբեր, որ ենթախմբերի ձևավորումը նախատեսված է ավարտել մինչև փետրվարի 2-ը, իսկ առաջին նիստը անցկացնել մինչև փետրվարի 5-ը: Այնինչ իրականում հանդիպման ժամանակ, իմ ունեցած տեղեկություններով, այսպես կոչված տարածաշրջանային ապաշրջափակման անվան ներքո քննարկվել է բացառապես Ադրբեջանին եւ Թուրքիային հետաքրքրող տարբերակը՝ Սյունիքի տարածքով կոմունիկացիոն միջանցքը։ Իրական ապաշրջափակնան մասին խոսք չի գնացել։ Չեն քննարկվել Հայաստանի համար պակաս վնասակար տարբերակները՝ Իջեւան-Ղազախ, Երեւան-Թբիլիսի-Բաքու-Մախաչկալա եւ Գյումրի-Կարս երկաթգծային ուղղությունները։ Ուստի եւս մեկ անգամ պնդում եմ, որ կոմունիկացիաների բացման անվան տակ այս սրիկաների ոհմակը իրականացնում է Սյունիքի փաստացի հանձնման դավաճանական ծրագիրը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր