7322 դիտում
14:24 28-07-2021
Պատերազմը շարունակվում է մեկ պատճառով. Փաշինյանը Բաքվին տվել է մի շարք դավաճանական խոստումներ. վկա է եղել ՌԴ-ն. Աշոտյան
Պատերազմը շարունակվում է մեկ հիմնական պատճառով. Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ Ադրբեջանին տվել է մի շարք դավաճանական խոստումներ և այդ պայմանավորվածությանը վկա է եղել Ռուսաստանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հունիսի 20-ին նա ամեն գնով վերարտադրվեց և հիմա եկել է իր իշխանության համար վճարելու ժամանակը: Այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել Ռուսաստանի նախագահի խոսքերը ժողովրդի վստահության և ցավոտ լուծումների մասին:
Վիժվածքը հիմա փորձում է ժամանակ ձգել, որ հասցնի թռնել Արևմուտքի գիրկը և ջրել Ալիևին Պուտինի ներկայությամբ տված խոստումները: Սրիկան չի էլ հաշվարկում, թե ինչ առավել կործանարար հետևանքների կբերի իր աշխարհաքաղաքական պոռնիկի վերածվելու քաղաքականությունը:
Գեղցի ու դավաճան շուստռիությամբ կապիտուլյանտը կրկին թուրքերին է վաճառում հայկական շահերը:
Ես մեկ լուծում եմ տեսնում, որպես շանս, որպես հնարավորություն՝ նվազեցնելու նոր կորուստները և պետություն փրկելու: Հասկանում եմ, որ առաջարկվող լուծումը քիչ իրատեսական է, բայց գրեմ, ընգծելով, որ սա իմ անձնական կարծիքն է:
Նիկոլ Փաշինյանը չի առաջադրվում վարչապետ:
Խորհրդարանական մեծամասնությունը, խորհրդակցելով ընդդիմության հետ, այլ թեկնածու է առաջարկում Արմեն Սարգսյանին վարչապետ նշանակելու համար:
Այդ թեկնածուն չպետք է լինի ՔՊ-ից, այլ մաքսիմալ չեզոք և հեղինակավոր (անուններ կարելի է քննարկել):
Ստեղծվում է Ազգային Մոբիլիզացիայի անցումային կառավարություն, որի աշխատանքի շնորհիվ փորձում ենք չեզարկել կապիտուլյանտի տված խոստումները, փորձում ենք վերականգնել ազգային համերաշխությունը, նոր էջից սկսում ենք աշխատել Մոսկվայի և աշխարհի հետ:
Մեկ տարուց Ազգային Մոբիլիզացիայի կառավարությունը նախաձեռնում է նոր ընտրություններ:
Հ.Գ. Մեր պետականության ճգնաժամը համակարգային է, հետևաբար լուծումները նույնպես պետք է լինեն համակարգային:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3308 դիտում
23:39 31-01-2021
Արմեն Աշոտյան. Այս սրիկաների ոհմակը իրականացնում է Սյունիքի փաստացի հանձնման դավաճանական ծրագիրը
Այս բաժնից
457 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
589 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1054 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը