211652_close_icon
views-count10229 դիտում article-date 21:40 31-01-2021

Վաղը կլրանա 44-օրյա պատերազմի հերոս մասնակից Արարատ Մանյանի 19-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վաղը կլրանա Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս մասնակից Արարատ Մանյանի 19-ամյակը: Արարատը ծնունդով Երևանից էր, տան միակ արու զավակը, մասնագիտությամբ մեխանիկ վարորդ: Ժամկետային ծառայությունը շարունակելու նպատակով տեղափոխվել էր Արցախի Հանրապետության Խոջալուի զորամաս: 27 օր անց սկսվում է չարաբաստիկ պատերազմը: Արարատը համառ մարտեր է մղում թշնամու դեմ՝ լինելով ամենաթեժ վայրերում: Ըստ նրա մայրիկի, Արարատը մի սկզբունք ուներ՝ չնահանջել, գնալ միայն առաջ հանուն մայրերի, քույրերի և հանուն հայրենիքի: Արարատի ծնողները, հարազատները, ընկերները և ուղղակի նրան ճանաչողները ինչքան որ ցավ են ապրում, նույնքան հպարտ են, որ հերոս Արարատ ունեն, ով իր կյանքի գնով փրկեց բազմաթիվ կյանքեր: «Մենք քեզ բացակա չենք դնի, մենք, ինչքան էլ ցավ ապրենք, նաև հպարտությամբ ենք ի լուր աշխարհի հայտնելու, որ ճանաչել ենք քեզ։ Դու նահատակվեցիր հանուն հայրենիքի, հանուն քո ծնողների։ Դու, որ ընտանիքի միակ տղան էիր, քո կյանքով ապացուցեցիր, որ հանուն ընտանիքի պատրաստ էիր զոհաբերվելու» : Շնորհավոր ծնունդդ հերոս հայորդի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր