4711 դիտում
12:52 31-01-2021
Անօդաչու սարքերի թռիչքների միջոցով թուրքական կողմը ոչ միայն տեսադիտարկումների հնարավորություն է ստանալու, այլև ռադիոհետախուզության․ Տիգրան Աբրահամյանը՝ ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի մասին
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ակնայում (Աղդամ) երեկվանից գործող ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի ևս մեկ վտանգավոր գործոն։
Անօդաչու սարքերի միջոցով իրականացվող թռիչքների միջոցով թուրքական կողմը ոչ միայն տեսադիտարկումների հնարավորություն է ստանալու, այլ ռադիոհետախուզության։
Կարծում եմ՝ այս «մոնիթորինգի» սպառնալիքները դեռևս ամբողջությամբ ընկալված չեն։
Ի դեպ, առհասարակ էական նշանակություն չունի, թե դա որտեղ է տեղակայված մոնիթորինգային կենտրոնը՝ Ակնայի շրջանում (նախկին Աղդամ), թե Բաքվում, որովհետե տեղակայման վայրի ընտրությունը որևէ ձեւով չի մեծացնում կամ նվազեցնում դրա վտանգավորությունը։
Կենտրոնի գործունեության արդյունքում առաջացող սպառնալիքները դրա ֆունկցիոնալ հնարավորությունների և հեռուն գնացող նպատակների մեջ է»։
Նմանատիպ նյութեր
1567 դիտում
16:18 02-09-2015
ԱՄՆ-ն ԻՊ զինյալների որս է սկսել՝ անօդաչու սարքերի միջոցով
55501 դիտում
22:48 05-10-2020
Կանադան պաշտոնապես արգելեց թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրության համար բաղադրիչների մատակարարումը
3247 դիտում
10:28 04-07-2023
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Նոր Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում անօդաչու սարքերի հարձակման մասին
Այս բաժնից
3061 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2875 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր