ԱՄՆ-ն ԻՊ զինյալների որս է սկսել՝ անօդաչու սարքերի միջոցով
ԱՄՆ հատուկ ծառայությունները Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդների «որս» են սկսել: Washington Post-ի տվյալներով՝ նրանք օգտագործում են անօդաչու թռչող սարքեր, որոնք անընդմեջ թռիչքներ են իրականացնում Սիրիայի տարածքում:
Արդեն մի քանի հարվածներ են հասցվել: Մասնավորապես սպանվել է Մեծ Բրիտանիայի մի քաղաքացի, որը միացել էր ԻՊ-ին եւ սոցցանցերում զբաղվում էր խմբավորման քարոզչությամբ: Սիրիայի տարածքում անօդաչու սարքեր կիրառելու համար ԱՄՆ, բնականաբար, չի հարցրել Դամասկոսի թույլտվությունը, գրում է աղբյուրը: