Կոմարովսկին նկարագրել է կորոնավիրուսով կրկնավարակման երկու սցենար
Բժիշկ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին [url=https://www.instagram.com/doctor_komarovskiy/?hl=ru]Instagram[/url]- ում խոսել է կորոնավիրուսով նորից վարակվելու երկու սցենարի մասին: Այս մասին հայտնում է [url=https://ria.ru/20210130/komarovskiy-1595238180.html]ria.ru[/url]-ն։
Նրա կարծիքով՝ օրգանիզմի արձագանքը COVID-19- ի կրկնավարակմանը կախված կլինի հակամարմինների առկայությունից:
«Եթե վիրուսի հետ հանդիպում է տեղի ունեցել արյան մեջ շրջանառվող ակտիվ հակամարմինների պահպանման ժամանակ, ապա, ամենայն հավանականությամբ, հիվանդությունն ընդհանրապես չի զարգանա», - նշել է բժիշկը:
Եթե հակամարմինների ակտիվ շրջանառություն չկա, և մնում են միայն հիշողության բջիջները, ապա մարմնին ժամանակ է հարկավոր ՝ պաթոգենը ճանաչելու համար, բացատրել է Կոմարովսկին:
Այնուամենայնիվ, այս դեպքում հակամարմինները կհայտնվեն ավելի արագ, քան առաջին անգամ, և հիվանդությունն ինքնին շատ ավելի հեշտ կընթանա,ամփոփել է բժիշկը։