211652_close_icon
views-count1417 դիտում article-date 10:52 30-01-2021

Հայաստանը փոխելու համար պետք է փոխել «փողոցը»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ամեն մի ժամանակաշրջան, ամեն մի հասարակություն իր առաջնորդներին է առաջ քաշում: 1990 թվականին «Ղարաբաղ» կոմիտեն և 2018 թվականին Փաշինյանն ու մնացած «քայլողները» իշխանության եկան փողոցի միջոցով: Հապա ի՞նչն է պատճառը, որ Երրորդ հանրապետության հիմնադիրներն (իրենց սխալներով հանդերձ) կարողացան սովորել, ըմբռնել պետական կառավարման և միջազգային հարաբերությունների էությունը, և, մասնավորապես, Արցախի հարցը չափազանց ծանր վիճակից հասցնել համեմատաբար բարվոք մակարդակի՝ ապահովելով ռազմական հաղթանակներ, իսկ «քայլողները», հակառակը՝ համեմատաբար բարվոք վիճակից բերեցին տապալման ու պարտությունների: Պատասխանն ինձ համար պարզ է. տարբեր են «փողոցը» և, համապատասխանաբար, տարբեր են նաև լիդերները: 1988-90 թվականների «փողոցը» առաջ է բերել կրթված լիդերներին (շնորհակալություն խորհրդային համակարգին), 2018-ի փողոցը՝ անկապ, բայց «համոզիչ» ղժղժացողներին: Թե ինչ է փոխվել 30 տարում կրթության մեջ, ինչպես նաև հայրենիքի և պետության ընկալումներում՝ դրա մասին մեկ ուրիշ անգամ: Իսկ այստեղ բերեմ մի մասնավոր օրինակ, որը, սակայն, շատ հատկանշական է: Տգետ զանգվածին կարելի է կերակրել ցանկացած հիմարությամբ: Ասենք՝ որ բանակցությունների արդյունքում մենք կունենայինք նույն արդյունքը, որն ունեցանք պատերազմում պարտվելու հետևանքով: Մի խոսքով, Հայաստանը փոխելու համար պետք է փոխել «փողոցը»: ․․․ Մահվանից մի քանի ամիս առաջ հանդիպեցի Վլադիմիր Մովսիսյանին ԳԱԱ գրադարանի շենքի մոտ, որտեղ նրա գրասենյակն էր: Ասաց. «Ֆիզիկապես լավ չեմ՝ էն մունդառ հիվանդությունից է մոտս»: Օգտվելով նրա այդ բնորոշումից, ասեմ, որ մեր հասարակության հիվանդությունն ավելի «մունդառ» է»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր