2707 դիտում
16:56 29-01-2021
Կառավարության շենքը զավթելու փորձի գործով ձերբակալվածների մեջ են Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը․ պաշտպան․ NEWS.am
Կառավարության շենքը զավթելու փորձի առթիվ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով ձերբակալված անձինք են Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Տիգրան Չոբանյանը և Իսրայել Հակոբկոխյանը։ Այս մասին հայտնել է ձերբակալված անձանց շահերը ներկայացնող փաստաբաններից Միքայել Շխիմյանը։ Գրում է [url=https://news.am/arm/news/626133.html?fbclid=IwAR0zUKdywti2equatCbntWmlYTtPTGbWl9Ro31fc1RmtyPPt60CBxqgpvAM]NEWS.am[/url]-ը։
Հիշեցնենք, որ երեկ մի խումբ քաղաքացիներ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Նրանք շարժվել են Դատախազության շենք ու պահանջել, որպեսզի գլխավոր դատախազը դուրս գա, որպեսզի ներկայացնեն Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու իրենց պահանջը։ Դատախազը դուրս չի եկել, քաղաքացիները շարժվել են Կառավարության շենք, որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջև, մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել Կառավարության շենք:
Պաշտպանի խոսքով, իրենց պաշտպանյալները ցուցմունքներ չեն տվել, նրանց ձերբակալման դեմ բողոքներ են ներկայացվել դատարան։
Նմանատիպ նյութեր
12728 դիտում
17:24 13-11-2020
Վերջին զարգացումների մասին զրուցում են Վահագն Չախալյանն ու Արագած Ախոյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
12002 դիտում
12:39 07-10-2014
Ոնց որ թքեին հոգուս մեջ. ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը՝ Արևմտյան Հայաստանում բիզնեսներ ունենալու մասին
Այս բաժնից
775 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
883 դիտում
15:22 01-02-2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն
820 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի