943 դիտում
16:52 29-01-2021
Կոտայքի մարզպետարանն ու Խ. Աբովյանի տուն-թանգարանը կհամագործակցեն. կրթական մի շարք ծրագրեր են նախատեսվում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանին և թանգարանի հանրահռչակման բաժնի վարիչ Արևիկ Ստամբոլցյանին։
Վերջիններս մարզպետարանի հետ համագործակցությամբ մարզում մի շարք կրթական ծրագրեր իրականացնելու նախագծեր ունեն։ Սյուզաննա Խոջամիրյանի ներկայացմամբ՝ Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցներում նախատեսում են անցկացնել աբովյանական թեմատիկայով օլիմպիադաներ, կազմակերպել աշակերտների ամենամյա այցելություն հայ ականավոր գրողի տուն-թանգարան, որտեղ կծանոթանան Խ․ Աբովյանի կյանքին, գրական գործունեությանը և ոչ միայն։
Ողջունելով նախաձեռնությունը՝ մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը հույս է հայտնել, որ սա մարզպետարանի և թանգարանի միջև համագործակցության միայն սկիզբն է, նմանօրինակ ծրագրերը շարունակական բնույթ կկրեն՝ ի նպաստ երեխաների կրթության և զարգացման։
«Պետք է հասնենք ծրագրի իրական նպատակին։ Երեխաները ճանաչեն Խաչատուր Աբովյանին բազմակողմանի, ոչ միայն որպես գրող։ Այս ծրագրերը չպետք է որպես ժամանց լինեն, պետք է անենք այնպես, որ մարդիկ երազեն նորից հանդիպել միմյանց Աբովյանի տուն-թանգարանի այգում»,- շեշտել է մարզպետ Մեսրոպյանը։
Սյուզաննա Խոջամիրյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզպետին համագործակցության համար՝ նշելով, որ պատրաստ են ներուժի չափով անել ամենը՝ վերոնշյալ ծրագրերի բուն նպատակի իրագործման համար։
«Փորձելու ենք Աբովյանի միջոցով դպրոցականներին կապել գրականությանը, պատմությանը, հայրենիքին»,- ասել է տուն-թանգարանի տնօրենը։
Հանդիպմանը ներկա մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Խաչատրյանն ու մշակույթի բաժնի պետ Արայիկ Սիմոնյանը ներկայացրել են իրենց առաջարկները։ Մարզպետի հանձնարարությամբ՝ վերջիններս կսերտացնեն համագործակցությունը թանգարանի աշխատակիցների հետ՝ առաջիկա ամիսներին նախատեսված ծրագրերը կյանքի կոչելու համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
909 դիտում
17:50 29-01-2021
Կոտայքի մարզպետարանն ու Խ. Աբովյանի տուն-թանգարանը կրթական մի շարք ծրագրերով կհամագործակցեն
2534 դիտում
14:35 12-12-2018
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն» ու Կանադայի մարդու իրավունքների թանգարանը կհամագործակցեն
1112 դիտում
19:15 26-04-2019
«Այբ» կրթական հիմնադրամը և Տավուշի մարզպետարանը համատեղ կիրականացնեն կրթական ծրագրեր
Այս բաժնից
499 դիտում
19:50 06-05-2024
Եզրափակվել է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում
439 դիտում
19:37 06-05-2024
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
550 դիտում
19:24 06-05-2024
Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը