Տեխասում 11 զինվորական է տուժել անհայտ նյութ օգտագործելուց հետո
Տեխասի Ֆորթ-Բլիս ամերիկյան ռազմակայանի տասնմեկ զինծառայող տուժել է անհայտ նյութի «ներքին ընդունումից» հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է [url=https://ria.ru/20210129/tekhas-1595074972.html]ria.ru[/url] -ը, հաղորդել Է CBS4 հեռուստաալիքը՝ վկայակոչելով ռազմակայանի հայտարարությունը:
Միջադեպը տեղի Է ունեցել հունվարի 28-ին դաշտային զորավարժությունների ժամանակ: Տուժածներից երկուսի վիճակը գնահատվում Է որպես օրհասական: Բոլոր զինծառայողները, որոնք մասնակից են միջադեպին, գտնվում են բժիշկների հսկողության ներքո:
Պատահարի այլ հանգամանքների մասին չի հաղորդվում: Ռազմակայանի ղեկավարությունը հետաքննություն Է անցկացնում: