1537 դիտում
11:39 29-01-2021
Կորոնավիրուսի «հարավաֆրիկյան» շտամը հասել է ԱՄՆ. հայտնաբերվել է 2 վարակակիր
Կորոնավիրուսի «հարավաֆրիկյան» շտամը հասել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Երկրի Հարավային Կարոլինա նահագնում արդեն իսկ հայտնաբերվել է 2 վարակակիր: Այս մասին գրում է [url=https://abc7chicago.com/covid-variant-south-africa-vaccine-for-of-covid-19-pfizer-moderna-african-coronavirus/10095823/?fbclid=IwAR2Svby3SVoF7yRW980My-hkXvjgAflGMuZFvaYoJYUpRSHFAvWielPEBSw#:~:text=%2D%2D%20A%20new%20coronavirus%20variant,not%20appear%20to%20be%20connected]ABC[/url]-ն:
Նահանգի առողջապահության և շրջակա միջավայրի վերահսկողության դեպարտամենտի տեղեկություններով՝ վարակակիրները տարածաշրջանի տարբեր հատվածներից են ու որևէ առնչություն չունեն միմյանց հետ: Միևնույն ժամանակ նրանցից ոչ մեկը վերջին շրջանում չի ճանապարհորդել:
«Սա վախեցնում է, քանի որ նշանակում է, որ նահանգում կարող են լինել ավելի շատ չբացահայտված դեպքեր: Մուտացիայի հայտնաբերումը ցույց է տալիս, որ այս մահացու վիրուսի դեմ պայքարը դեռ ավարտված չէ: Չնայած ավելի շատ COVID-19 պատվաստանյութեր են մատակարարվում, միևնույնն է՝ դրանց քանակը դեռևս սահմանափակ է: Մեզանից յուրաքանչյուրը պետք է նորից լծվի պայքարին՝ գիտակցելով, որ այժմ բոլորս առաջնագծում ենք: Բոլորս այս հարցում միասին ենք», - դեպքի առնչությամբ հայտարարել է Չարլսթոնի Հարավային Կարոլինայի բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների բժիշկ դոկտոր Կրուտիկա Կուպալլին:
Նշենք՝ հիվանդների վերաբերյալ տվյալները չեն բացահայտվում, հայտնի է միայն, որ նրանք չափահաս են:
Նմանատիպ նյութեր
2023 դիտում
14:53 02-08-2021
Հայաստանում շրջանառվում է կորոնավիրուսի «Դելտա» շտամը
1879 դիտում
12:27 07-08-2021
106-ամյա պակիստանցին հաղթահարել է կորոնավիրուսի «դելտա» շտամը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12237 դիտում
15:36 27-11-2021
Կորոնավիրուսի նոր շտամը ԱՀԿ-ն աշխարհի համար սպառնալիք է հայտարարել
Այս բաժնից
796 դիտում
21:08 21-11-2024
Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
655 դիտում
20:28 21-11-2024
Միրզոյանն ու Արաղչին անդրադարձել են ընդլայնված երկկողմ օրակարգային թեմաների