2061 դիտում
10:03 29-01-2021
Թունիսի նախագահի աշխատակազմի ղեկավարը կորցրել է տեսողությունը և տեղափոխվել հոսպիտալ՝ նախագահին ուղղված ծրարը բացելուց հետո
Թունիսի նախագահ Կաիս Սաիդի վարչակազմը հայտնել է Կարֆագենյան պալատ ընդունված նամակի հետ կապված միջադեպի մանրամասները, որը պարունակում է կասկածելի նյութ: Ինչպես փոխանցում է «[url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10574195]ТАСС[/url]»-ը, պաշտոնական հայտարարությունը հրապարակվել է Ֆեյսբուքյան էջում։
Հրապարակման մեջ նշվում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, նախագահի նստավայր է ուղարկվել հատուկ փոստային առաքանի՝ Հանրապետության նախագահի անունով: Ծրարի վրա ուղարկողի կոորդինատները բացակայում էին։ Նախագահի աշխատակազմի ղեկավար Նադյա Ակաշան անձամբ բացել է ծրարը, որում ոչ մի գրավոր հաղորդում չի եղել։ Դրանից հետո նա ուշաթափվել է՝ գրեթե կորցնելով տեսողությունը ուժեղ գլխացավի նոպայի պատճառով։ Մոտ կանգնած նախագահի աշխատակազմի աշխատակիցը նույն ախտանշաններն է զգացել, բայց նշանները ավելի թեթև են արտահայտվել։
Կասկածելի ծրարը ուղարկվել է ներքին գործերի նախարարություն՝ ուսումնասիրության համար: Փորձագետներին առայժմ չի հաջողվել նույնականացնել նրա ներսում գտնվող նյութը։
Նախագահի աշխատակազմի ղեկավարը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ՝ անհրաժեշտ անալիզներ անցկացնելու և նրա առողջական վիճակի հանկարծակի վատթարացման պատճառները պարզելու համար:
Նախագահի աշխատակազմը միջադեպն անմիջապես չի հրապարակել, որպեսզի խուսափի հասարակության մեջ ավելորդ հուզմունքից։ Հանրապետության նախագահը լիովին առողջ է և տեղի ունեցածի հետևանքով չի տուժել, ընդգծվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
7322 դիտում
19:16 28-12-2017
Լյարդի և երիկամների խնդիրների պատճառով տղան կորցրել է տեսողությունը, մայրը դիմում է մեր օգնությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1768 դիտում
22:32 22-03-2014
Դատախազությունը Սաակաշվիլիին հարցաքննության կանչելու ծրարը հանձնել է նրա մորը
Այս բաժնից
688 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
991 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
613 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան