211652_close_icon
views-count40929 դիտում article-date 21:06 04-11-2019

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. 56-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ հարևան գյուղի բնակիչը կրակել է իր դեմքին, ինչի հետևանքով մի պահ կորցրել է տեսողությունը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքույմ նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 3-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ժամը 22։00-ին ոստիկանության Արմավիրի բաժին է դիմել նույն մարզի բնակիչ՝ 56-ամյա Ցոլակ Եղիազարյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 67-ամյա Հուտո Ալոյանը իր տան բակում իր հետ խոսակցության ժամանակ ատրճանակով կրակել է իր դեմքին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ց. Եղիազարյանը ոստիկաններին հայտնել է, որ կրակոցի հետևանքով ինքը շշմել և մի պահ կորցրել է տեսողությունը։ Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները կարճ ժամանակում հայտնաբերել են Հ. Ալոյանին, ով հրավիրվել է ոստիկանության Արմավիրի բաժին, կատարվածի մասին բացատրություն տվել և ներկայացրել «Զորակի» տիպի գազային ատրճանակը։ Հետաքննիչի որոշմամբ ատրճանակն առգրավվել է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր