3562 դիտում
19:13 28-01-2021
Իոաննիսյանը պետք է տա կաշառքով ուսադիր ստացած 1 գեներալի անուն. «ՎԵՏՕ»-ն դիմել է դատախազին
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
«Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսից վարձատրվող Դանիել Իոաննիսյանը 27.01.2021 թվականին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում նշել է, որ տիրապետում է տեղեկատվության այն մասին, որ Հայկական բանակի գեներալները կաշառքով են ստացել իրենց գեներալական կոչումները:
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ պահանջում ենք հարուցել քրեական գործ՝ ըստ կոռումպացված օլիգարխի կողմից վարձատրվող Դանիել Իոաննիսյանի հայտարարության՝ կաշառքով գեներալական կոչումներ ստացած գեներալներին հայտնաբերելու և անհապաղ պատժելու նպատակով:
Այդ նպատակով պահանջում ենք քրեական գործի շրջանակներում հարցաքննել կոռումպացված օլիգարխից վարձատրվող Դանիել Իոաննիսյանին:
Եթե հարցաքննության ընթացքում կոռումպացված օլիգարխից վարձատրվող Իոաննիսյանը չհայտնի որևէ տվյալ որևէ գեներալի մասին, ով կաշառքով կոչում է ստացել, ապա կարող ենք փաստել, որ գործ ունենք սորոսականների կողմից ստախոսությամբ և կեղծիքով ՀՀ բանակի վարկաբեկման հերթական փորձի հետ:
Այդ դեպքում ազգային անվտանգության տեսանկյունից անհրաժեշտություն ենք համարում ստուգել սուտ լուրերով բանակի վարկաբեկման համար հնարավոր գրանտերի ստացումը արտասահմանյան գործակալական ցանցի ֆինանսավորող հիմնադրամներից:
Ստացվում է՝ կա՛մ սորոսական Դանիել Իոաննիսյանը պետք է տա գոնե մեկ գեներալի անուն, ով կաշառքով գեներալական ուսադիր է ստացել, կա՛մ Դանիել Իոաննիսյանը ստախոս է:
Ինչևէ, երկու դեպքում էլ հանդես կգանք հայտարարությամբ», - նշված է «ՎԵՏՕ»-ի հայտարարությունում։
Նմանատիպ նյութեր
5267 դիտում
22:46 11-10-2019
«Սորոսի» գրասենյակը մեծ արշավ է սկսել իմ և «ՎԵՏՕ» շարժման դեմ, այսօր կրկին դիմել են ոստիկանություն. Նարեկ Մալյան
Այս բաժնից
742 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
619 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
424 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը