«Արարատ-Արմենիան» ժամանել է Էմիրաթներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Արարատ-Արմենիան» ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում՝ պատրաստվելով 2020/21 մրցաշրջանի երկրորդ հատվածին:
Հավաքը կմեկնարկի հունվարի 27-ին և կավարտվի փետրվարի 12-ին։
Հավաքի շրջանակում «Արարատ-Արմենիան» կանցկացնի ընկերական հանդիպումներ` մրցելով ռուսական «Ուրալի», «Ռոդինայի», «Զենիթի» ու լատվիական «Ռիգայի» հետ: