211652_close_icon
views-count3993 դիտում article-date 12:05 28-01-2021

Մինչև կյանքի վերջին վայրկյանը հավատարիմ երդմանն ու կոչմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փոխգնդապետ Արտակ Մարտիրոսյանն Արցախյան 2-րդ պատերազմի առաջին իսկ օրերից մեկնել է ռազմաճակատ, եղել է Հադրութ-Ֆիզուլի հատվածում։ Հոկտեմբերի 15-ին, իմանալով մի խումբ ժամկետային զինծառայողների շրջափակման մեջ գտնվելու մասին, առանց վարանելու շտապել է նրանց օգնության, ծանր վիրավորում ստացել և կյանքը տվել հայրենիքին: Արտակ Մարտիրոսյանը 16 տարեկանից նվիրվել է հայրենիքի պաշտպանությանը: Խաղաղապահ առաքելություն է իրականացրել Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում: 2 տարի ծառայել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչությունում։ Նրա նախաձեռնությամբ կահավորվել է «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնի հրաձգարանը։ Անասելի հպարտությամբ ու կարոտով են շարունակում ապրել անմահ հերոս փոխգնդապետ Մարտիրոսյանի ընտանիքի անդամներն ու ընկերները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր