Հայ բժիշկը ապացուցեց, որ ինքը հավատարիմ է Հիպոկրատի երդմանն ու մարդ կոչվելուն. նա վիրահատարանում օգնություն է ցուցաբերել իր 14-ամյա տղային կողոպտողներից մեկին
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հունվարի 18–ին տեղեկություն էր հրապարակել Երևանում  գործող  հայտնի բժշկական կենտրոններից մեկի տնօրենի  14-ամյա տղայի նկատմամբ  կողոպուտ կատարելու փաստով,  երբ  3 հոգի երեխայից հափշտակել էին  iPhone XR տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի:
Նշված  դեպքից օրեր անց՝ հունվարի 21-ին,  [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը մեկ այլ ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասին, երբ 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ավտովթարի հետևանքով  վիրավորներից  մեկը Գավառ քաղաքի բնակիչ,  19 –ամյա Հայկ Գ.-ն է, ով տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վերջինս ստացել էր կոտրվածքներ,  իսկ նրան հիվանդանոցում  բուժօգնություն են ցուցաբերել հիվանդանոցի տնօրենն ու բժիշկները:
 Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ այդ վիրավորը  նշված հիվանդանոցի տնօրենի  14-ամյա տղային կողոպտողներից մեկն է: Այստեղ են ասում «գողի ու  ... օրը 40 օր է», սակայն հիվանդանոցի տնօրենն ու բուժանձնակազմը, իմանալով, թե ով է իրեց մոտ բերված վիրավորը,  մոռացել են երեխայի նկատմամբ նրանց կատարած անմարդկային քայլը՝ իրենք ցուցաբերել են մարդկային  վերաբերմունք:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/19/1145296/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#A40000]SHAMSHYAN.com[/color]-ը,  հունվարի 18-ին, կողոպուտի դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում անհայտ անձինք կողոպտել են 14-ամյա աշակերտին։ 
Դեպքի վայր էր մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել էին, որ ժամը 16։30-ի սահմաններում նշված վայրում անհայտ անձինք զանգահարելու պատրվակով մոտեցել են 14-ամյա աշակերտին և ստիպողաբար վերցրել նրան պատկանող iPhone XR տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի։ 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները տաք հետքերով նշված կողոպուտը կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 19-ամյա Դանիել Ա-ին։ 
Արաբկիրի ոստիկանները պարզել էին նաև նրա հանցակիցների ինքնությունը։ 
Ձեռնարկվում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցակիցներին և կողոպտված հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ։ 
[url=https://shamshyan.com/hy/article/2020/01/21/1145430/]Ավելի վաղ[/url] ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հունվարի 21-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։10-ի սահմաններում Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկում բախվել էին Երևանի բնակիչ՝ 32-ամյա Տիգրան Մ-ի վարած Opel մակնիշի 34 ON 574 համարանիշի և Գավառ քաղաքի բնակիչ՝ 19-ամյա Հայկ Գ-ի վարած Toyota մակնիշի 77 TN 117 համարանիշի ավտոմեքենաները։ 
Վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 21-ամյա Կամո Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Opel-ի վարորդ Տիգրան Մ-ն՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն։ 
Opel-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 23-ամյա Ռոման Կ-ն, 22-ամյա Ռուստամ Հ-ն և Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Տիգրան Ղ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 
Դեպքի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ 
Դեպքի վայր էր մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար Ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: 
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։ 
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

