211652_close_icon
views-count50267 դիտում article-date 22:14 27-01-2021

Արտակարգ դեպք Արարատի մարզում. անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Niva ավտոմեքենայում. վարորդը այրվածքներ է ստացել և ծանր ախտորոշմամբ տեղափոխվել հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարր ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի եկեղեցու փողոցում ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել Արցախի Հանրապետության բնակիչ, 51–ամյա Սասուն Հակոբյանի վարած ВАЗ 21214 մակնիշի 77 CG 577 համարանիշի ավտոմեքենայում՝ ընթացքի ժամանակ: Մինչ հրշեջների ժամանումը, վարորդը փորձել է մարել հրդեհը, ինչի հետևանքով էլ այրվածքներ է ստացել: Ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արարատի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է «Արարատ» բժշկական կենտրոն, տեղում ցուցաբերել են առաջին անհրաժեշտ օգնությունը, որից հետո տեղափոխել են Երևանի «Այրվածքաբանության Ազգային Կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրա վիճակը գնահատել են ծանր: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2 սպայական գումարտակի 1-ին վաշտի 2 դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խոմբը՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր