Յուրգեն Կլոպ. Աբրամովիչը ամենահամբերատար մարդը չէ աշխարհում
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Ֆրենկ Լեմպարդի պաշտոնանկությանը՝ «Չելսիից»:
«Լեմպարդը կորցրեց աշխատանքը: Պետք է ասեմ, որ դա դժվար պահ է: Իմ կարծիքով, «Չելսին» տրանսֆերային շուկայում հիանալի աշխատանք կատարեց, թիմին ժամանակ էր պետք: Այդքան շուտ որոշում կայացնելը շատ դաժան է:
Պարոն Աբրամովիչը շանսեր տալիս է, բայց ամենահամբերատար մարդը չէ աշխարհում: Ցավում եմ Ֆրենկի համար, չէ՞ որ դա իր ակումբն էր:
Վերջին 10 տարում «Չելսին» քանի՞ մարզիչ փոխեց: Կամ դու հաջողակ ես, կամ՝ հեռացվում ես: Այսպիսին է նրանց խաչը, դրա հետ ոչինչ անել չես կարող: Իմ բախտը բերել է այն ակումբների հետ, որտեղ ես հայտնվել եմ:
Ֆրենկի հետ ամեն ինչ կարրգին է: «Չելսիում» որոշումները կայացնում են ֆուտբոլից հեռու մարդիկ: Ֆուտբոլային մարդիկ կտեսնեին հստակ ծրագիր այն խաղում, որը «Չելսին» ցուցադրում էր նախորդ մրցաշրջանում:
Շուտով Ֆրենկը կվերադառնա, եթե ցանկանա: Նա ավելի շատ ժամանակ կստանա», ասել է Կլոպը: