Գործարկվում է ճամփորդային «Ճամփորդում եմ առանց covid 19-ի» ծրագիրը, որի վերաբերյալ Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարություններն ընդունել են որոշումներ։
Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Փետրվարի 1-ից երկկողմ օդային կանոնավոր հաղորդակցությունը կվերսկսվի»,- ասաց վարչապետը։
Քաղաքացիները պետք է ունենան կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք՝ թռիչքից ամենաշատը 72 ժամ առաջվա։
Սա պիլոտային ծրագիր է, որը կգործի փետրվարի 1-ից մարտի 1-ը ներառյալ: ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ հաջող կլինի ծրագիրը ու մարտից լիարժեք կգործարկվի:
[url=https://shamshyan.com/hy/article/2021/01/27/1177225/]Ավելի վաղ հայտնել էինք[/url], որ ՌԴ կառավարության որոշմամբ՝ մուտքը թույլատրվում է փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը ներառյալ։