3521 դիտում
09:22 27-01-2021
Ռուս զինծառայողները, որոնք կընդգրկվեն ԼՂ-ում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի կազմում, հատուկ պատրաստություն են անցնում․ ՌԴ ՊՆ
Ռուս զինծառայողները, որոնք կընդգրկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի կազմում, հրադադարի ռեժիմի դիտարկման խնդիրների համատեղ կատարման համար հատուկ պատրաստություն են անցնում։
[url=http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12340872%40egNews&fbclid=IwAR2YZwVw0ayn5HnySOozIaqBhw14B2WKROu1_ERk2dwMGLLxYPpV7VyW-Og]ՌԴ ՊՆ[/url]-ի հաղորդմամբ՝ «պատրաստության ընթացքում զինծառայողներն ուսումնասիրում են համատեղ կենտրոնի կառուցվածքը, նշանակությունը, խնդիրներն ու գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը»:
Համատեղ կենտրոնի անձնակազմը կկատարի իրադրության մշտադիտարկման և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն և այլ ռազմական գործողությունների խնդիրներ՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Նմանատիպ նյութեր
1713 դիտում
12:14 11-09-2015
Սիրիայի քրդերը մարտական պատրաստություն են անցնում՝ ԻՊ-ի դեմ պայքարելու նպատակով
Այս բաժնից
1321 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
910 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար