2183 դիտում
20:10 02-06-2020
Հակահամաճարակային կանոնների նկատմամբ հսկողությունը պետք է կատարվի ամենախիստ, ամենաչոր ձևով՝ հաշվի չառնելով ոչ մի զգացմունքային պահ և փաստարկ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://www.tert.am/am/news/2020/06/02/Pashinyan/3305801?fbclid=IwAR0SE6DtZdAcSVoq9YqSsvmcVgiri9RBm0GiiIje0W_ofAhlGz7qvZ5-GLo]Tert.am[/url]-ը գրում է. Այսօր պարետատան նիստին ընդգծել եմ, որ հակահամաճարակային կանոնները պետք է պահպանվեն և մենք հակահամաճարակային կանոններին հետևենք ամենակոշտ և ամենաչոր ձևով՝ հաշվի չառնելով ոչ մի փաստարկ և ոչ մի զգացմունքային պահ։ Այս մասին այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ կանոնների խախտումների արձանագրման որակի և կոշտության հետ էլ պրոբլեմ ունենք։ Օրինակ, առևտրի վայրում, երբ կանոնների խախտում է արձանագրվում և որոշում է կայացվում այդ վայրը փակել, որը ենթադրաբար վարակի տարածման շատ լուրջ աղբյուր է, հաջորդ պահին գալիս են փաստարկներ, որ օրինակ՝ այս վայրում առևտուրը դադարեցնելու դեպքում մթերքը կփչանա, տնտեսական վնասներ կլինեն։ Այստեղ փաստարկների շարքն սկսում է աշխատել, և ըստ էության մենք գործ ունենք կանոնների պահպանման հետ կապված վարչարարության կոշտության պակասի հետ»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վարչական տուգանքի կամ այլ հարկադրանքի միջոցների ենթարկվող քաղաքացիները պետք է նախապես մտածեն քայլերի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին․ «Եթե որևէ մեկը սննդամթերք է վաճառում կամ կազմակերպում է սննդամթերքի վաճառք, ուրեմն նախապես պետք է մտածի, որ այդ վաճառքը պետք է կազմակերպի պարետատան սահմանած կանոններով, որպեսզի խուսափի այդ մթերքի վաճառքը հետագայում արգելելու և դրա փչանալու տնտեսական վնասներից»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը ՀՀ-ում շարունակում է ահագնանալ։
«Երեկ արձանագրվել է 517 դեպք, ինչու է այս ամենը մեզ հետ տեղի ունենում։ Ուզում եմ մենք անգամ ևս արձանագրել, որ մեր պրոբլեմը հակահամաճարակային կանոնների պահպանումն է և այդ կանոնների պահպանման որակը։ Մենք ունենք համոզվածություն, որ այդ կանոնների պահպանումը կբերի կորոնավիրուսի դեպքերի թվի նվազման և զրոյացման»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ կորոնավիրուսային հիվանդության ստեղծված իրավիճակի լուծման երկու տարբերակ կա․ կամ Կառավարությունը գնում է համատարած արգելափակումների ճանապարհով՝ երկիրը ենթարկելով նոր տնտեսական և սոցիալական ցնցումների, կամ Կառավարություն և քաղաքացիներ համագործակցելով՝ հսկողության տակ են առնում իրավիճակը և շատ արագ արձանագրում արդյունքներ։
«Սա է մեր ընտրությունը, մեզնից յուրաքանչյուրը պետք է դիրքորոշում արտահայտի մեր հետագա անելիքների վերաբերյալ։ Բայց իմ դիրքորոշումը մեկն է, որ անկախ այս երկու սցենարներից, պետք է հսկողությունը համաճարակային կանոնների նկատմամբ կատարվի ամենախիստ, ամենաչոր ձևով՝ հաշվի չառնելով ոչ մի զգացմունքային պահ»,- ասաց վարչապետը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6099 դիտում
15:18 12-03-2020
Իրականացվում են հակահամաճարակային ամենախիստ միջոցառումները. Արսեն Թորոսյան
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»