211652_close_icon
views-count1421 դիտում article-date 16:38 26-01-2021

Տոկիոյի օլիմպիական խաղերի կայացման մասին անորոշությունը խառնաշփոթ է ստեղծել համաշխարհային սպորտում

Տոկիոյի օլիմպիական խաղերի կայացման մասին անորոշությունը խառնաշփոթ է ստեղծել համաշխարհային սպորտում: Օրինակ ՝ թաեքվոնդոյի օլիմպիական վարկանիշային մրցաշարը, ինչպես զրույցի ժամանակ ասաց մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը, արդեն չորս անգամ հետաձգվել է: Հերթական ժամկետը նշանակված է մայիսի 7 – 9 –ը ՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Ենթադրվում է, որ մրցաշարը չափազանց լարված բնույթ կկրի, քանզի միայն հաղթողը կարժանանա խաղերի մասնակից դառնալու պատվին: Կանոնադրությամբ յուրաքանչյուր երկիր կարող է մրցավայր գործուղել ընդամենը երկու մարզիկ: Այդ մրցաշարին մասնակցելուն մեր երկրից հավակնում են հինգը. Միլենա Հովհաննիսյանը / 57 կգ /, Սարգիս Մուրադյանը / 58կգ/ , Ռոման Հայրապետովը / 68 կգ / , Դավիթ Վարդումյանը / 80 կգ / և ծանրքաշային Արսեն Գրիգորյանը: Նրանց ընտրությունը կատարվել է անցյալ տարեվերջին անցկացված հանրապետական մրցաշարում: Նշած մարզիկները հավաքականի ընդհանուր կազմում պարապում են մայրաքաղաքում , փորձում են շտկել թերությունները, կատարել անձնական և հավաքականի մարզիչների առաջադրանքները, նպատակով , որ նախ մեկնեն Սոֆիա՝ ընտրական մրցաշարի,հաղթեն, որպեսզի արժանանան բաղձալի ուղեգրին: Թե ովքեր կլինեն Բուլղարիա մեկնող երկյակի անդամները, առայժմ անորոշ է մարզիկների և նույնիսկ՝ հավաքականի գլխավոր մարզիչ Զորիկ Մեքինյանի համար:

Նմանատիպ նյութեր