211652_close_icon
views-count2666 դիտում article-date 16:00 26-01-2021

«Այս պահին Տաջիկստանում կորոնավիրուս չկա, մենք այն ամբողջությամբ վերացրել ենք». Ռահմոնը հայտարարել է երկրում կորոնավիրուսի վերացման մասին

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հայտարարություն է տարածել երկրում կորոնավիրուսի նկատմամբ տարած հաղթանակի մասին: Այս մասին հայտնում է [url=https://ria.ru/20210126/koronavirus-1594584637.html]ria.ru[/url] -ն: «Այս պահին Տաջիկստանում կորոնավիրուս չկա, մենք այն ամբողջությամբ վերացրել ենք», –մանրամասնել է նա: Բացի այդ, Ռահմոնը հիշեցրել է՝ մարդիկ պարտավոր են շարունակել պահպանել անվտանգության բոլոր միջոցները: Ըստ նրա՝ Տաջիկստանի կառավարությունը 2020 թվականին լրացուցիչ 1,6 միլիարդ սոմոնի (ավելի քան 145 միլիոն դոլար) է հատկացրել՝ առողջապահական համակարգին աջակցելու նպատակով, որի արդյունքում երկրում շտապ գործարկվել է շուրջ 30 նոր հիվանդանոց: Երկրի ղեկավարը հավելել է նաև, որ ավելի քան 7000 նոր հիվանդանոցային մահճակալներ են տեղադրվել վիրուսակիրների համար: Նրանց խնամել է 5400 բուժաշխատող: Ըստ երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալների՝ Տաջիկստանում 15 օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել:

Նմանատիպ նյութեր