«Ամենաարյունարբու երկիրն է». Ժիրինովսկին ռուսաստանցիներին կոչ է արել չայցելել Թուրքիա
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Ստամբուլում ռուսների վրա անհայտ անձի հարձակումից հետո ռուսաստանցիներին կոչ է արել չայցելել Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է [url=https://ria.ru/20210126/turtsiya-1594609161.html?fbclid=IwAR1oqJg3kBXjB_x4aPmPGvu56ZTnXfGYEIgV4a0Dc6NyeEsEW5HDFRNYErw]ria.ru[/url] գործակալությունը:
«Պետք չէ գնալ Թուրքիա, ամենաարյունարբու երկիրն է»,-ասել է Ժիրինովսկին՝ մեկնաբանելով իրավիճակը:
Հունվարի 24-ի երեկոյան, Ստամբուլում, աղբ հավաքող ոմն Հասան Հուսեյն Յ.-ն, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ, դանակահարել էր Ռուսաստանի երեք քաղաքացու՝ մեկ տղամարդու և երկու կնոջ: Նա կալանավորվել է: Ինչպես հաղորդել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, տուժածները տարբեր ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել են: