211652_close_icon
views-count1587 դիտում article-date 17:51 25-01-2021

«Չելսին» հեռացրեց Ֆրենկ Լեմպարդին

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի պաշտոնանկության մասին: «Դա շատ բարդ որոշում էր, նրանցից չէր, որոնք հեշտ են տրվում սեփականատերին և տնօրենների խորհրդին: Մենք շնորհակալ ենք Ֆրենկին՝ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում կատարած աշխատանքի համար: Սակայն վերջին արդյունքներն ու խաղը չեն համապատասխանում ակումբի սպասելիքներին, թիմը գտնվում է աղյուսակի միջնամասում և կայուն առաջընթաց չիցուցադրում: Հնարավոր չէ ակումբի նման լեգենդի համար, ինչպիսին՝ Ֆրենկն է, պաշտոնանկության հաջող պահ ընտրել: Սակայն երկարատև քննարկումների հետո որոշվել է, որ այժմ փոփոխություններ են անհրաժեշտ, որպեսզի ակումբն այս մրցաշրջանում բարելավի խաղն ու արդյունքները», նշված է լոնդոնյան ակումբի հայտարարության մեջ: «Չելսին» ընդգծել է, որ մինչև նոր մարզչի նշանակումն այլ հայտարարություններ չեն լինելու: Սպասվում է, որ նոր մարզիչ է նշանակվելու գերմանացի մասնագետ Տոմաս Տուխելը, որի վերջին թիմը ֆրանսիական ՊՍԺ-ն էր: ԱՊԼ-ում լոնդոնցիները վերջին հինգ խաղում ընդամենը մեկ հաղթանակ են տարել և 19 տուրից հետո 29 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը: Չեմպիոնների լիգայում «Չելսին» խմբում զբաղեցրեց 1-ին տեղը և 1/8 եզրափակիչում կհանդիպի Մադրիդի «Ատլետիկոյին»: Հիշեցնենք, որ Լեմպարդը «Չելսին» գլխավորել է 2019 թվականի ամռանը:

Նմանատիպ նյութեր