Ֆրենկ Լեմպարդը գլխավորեց «Չելսին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Դերբի Քաունթիի» նախկին գլխավոր մարզիչ գլխավորեց «Չելսին»: Լոնդոնյան ակումբը 41-ամյա մասնագետի հետ կնքել է 3-ամյա պայմանագիր:
Կողմերը պայմանագրի շուրջ համաձայնության են եկել 6-ժամյա բանակցություններից հետո, որոնք ավարտվել են երեկ ուշ երեկոյան:
Անգլիացին «Չելիսում» փոխարինեց Մաուրիցիո Սարիին, որը ավելի վաղ տեղափոխվել էր «Յուվենտուս»:
Լեմպարդը «Դերբիի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել էր 2018թ. ամռանը: Նախորդ մրցաշրջանում «Դերբին» Անգլիայի Չեմպիոնշիփում զբաղեցրեց վեցերորդ տեղը և մասնակցեց ԱՊԼ-ի ուղեգրի համար փլեյ-օֆֆի հանդիպումներին, սակայն եզրափակիչում պարտվեց «Ասթոն Վիլային»:
Լեմպարդը համարվում է «Չելսիի» լեգենդներից մեկը, թիմի կազմում խաղացել է 2001-2014 թվականներին, անցկացրել 648 հանդիպում, խփել 211 գոլ՝ դառնալով պատմության մեջ ակումբի լավագույն ռմբարկուն: