211652_close_icon
views-count1342 դիտում article-date 22:48 24-01-2021

ՄԻՊ-ը նեկայացրել է Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ

ՀՀ ՄԻՊ-ը մի քանի օրինակներ է ներկայացրել Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ: Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է. «Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ: Այս անգամ ադրբեջանական սոցիալական մեդիայի իրական օգտատերերի հրապարակումներից [մի քանիսը]՝ 1) «Պետք է սպանել և՛ հայ կանանց, և՛ հայ երեխաներին», - Ադրբեջանի փաստաբանների միության անդամ. 2) Ես չեմ խղճում հայ երեխայի: Լավագույն հայը մեռած հայն է. 3)Պետք է սպանել կենդանի մնացած հայերին: Խոշտանգեք սպանելուց առաջ. 4) Ես ուզում եմ հայերի, որոնց մերկացրել են ու բռնաբարել. 5) Սրիկա հայերը պետք է սպանվեն ու վերանան այս մոլորակից ու բոլորն, ովքեր նրանց կողմից են, պետք է նույն ձև սպանվեն. 6) Այս աշխարհում հայերի համար չպետք է տեղ մնա: Ես ատում եմ նրանց: Բոլոր անխիղճ հայերը պետք է սպանվեն. 7) Ես ուղղակի սիրահարվել եմ Իլհամ Ալիևի խոսքերին, որ մենք նրանց քշում ենք շների պես. 8 ) Որևէ կենդանի հայ չպետք է մնա Ղարաբաղում. 9 ) Ծնողի կողմից իր երեխաների հարցման արդյունքների հրապարակում. - Ո՞վ է մեր թշնամին - Հայաստանը - Ի՞նչ ենք զգում նրանց հանդեպ - Ատելություն - Վեր բարձրացրեք ձեռքերը և կրկնեք՝ մենք ձեզ կքշեն Ղարաբաղից շների պես - Մենք ձեզ կքշենք Ղարաբաղից շների պես. 10) գլխատված հայ զինվորի նկարով «Տելերգամ» սոցիալական ցանցի թուրք-ադրբեջանական հատուկ բացված ալիքում ծաղրող հարցումներ, թե ինչ են օգտատերերը զգում, երբ տեսնում են գլխատված հայ. 11) և թշնամանքի այլ դրսևորումներ: Գլխավոր հարցն այստեղ այն է, որ նշված հրապարակումներում օգտագործվում են նույն բառերն, ինչ ադրբեջանական իշխանության մարմիններն ու մշակութային գործիչները: Ընդ որում, այս հրապարակումներում թե´ ադրբեջանական, թե´ թուրքական աղբյուրներ են: Նույն բառերն են օգտագործում նաև ադրբեջանական զինվորականները հայերին խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի տեսանյութերում: Մանրամասներն արտացոլված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում, որ պատրաստվել է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում կատարված մշտադիտարկման արդյունքներով»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր