Ոստիկանները բերման ենթարկեցին «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր տեղի ունեցած «Արժանապատվության ավտոերթին» մասնակցության համար ապօրինաբար ոստիկանության Կենտրոնի բաժին է բերման ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը:
«Դավաճան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր տեղի ունեցած «Արժանապատվության ավտոերթին» մասնակցության համար ապօրինաբար ոստիկանության Կենտրոնի բաժին է բերման ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։
Մեր պայքարն անկոտրում և շարունակական է, իսկ դավաճանները պետք է հեռանան»,- գրել է նա։
Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=FFM81I0b7us&feature=emb_logo]News.am[/url]-ի