6524 դիտում
23:43 23-01-2021
Արտակ Զաքարյան. Արցախը դարձավ Հայաստանի դավաճան «կառավարության» մատաղացու գառը
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այս պատերազմի զոհերը դարձան մեր համազգային ցավի, Ազգային ողբերգության, Հայրենիքի կորստի դեմ պայքարի ելած նահատակներ: Նրանք չգիտեին, որ Հայրենիքը կարող է կորսվել նաև ղեկավարների ապաշնորհ ու դավաճան լինելով:
Նրանք հավատացել ու հավատում են, որ Հայ Ժողովրդի միակ փրկությունը իր հավաքական ուժի մեջ է:
Նրանցից յուրաքանչյուրի հիշատակը պետք է վերարժևորենք ու միշտ փառքով պսակենք, որովհետև նրանք գնացին Հայրենիքը պաշտպանելու:
Նրանք զոհվեցին նաև այն բանի համար, որ Հայ Ժողովուրդ հասկանա, որ չի կարելի Ազգի և պետության ճակատագիրը վստահել բախտախնդիր ապիկարներին ու օտարերկրյա գործակալներին:
Հայաստանը ցավոք կորցրեց իր տարածաշրջանային ու համաշխարհային դիրքերը: Հայաստանը դարձավ անվտանգային թիրախ, գերտերությունների առևտրի առարկա: Իսկ Արցախը՝ դարձավ Հայաստանի դավաճան «կառավարության» մատաղացու գառը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3295 դիտում
20:41 28-02-2021
Արտակ Զաքարյան. Աշխարհում չկա մի Ազգ, որը մասնակցի իրեն կործանող, դավաճան, ու հողատու ղեկավարին աջակցող միտինգին
4427 դիտում
18:54 04-10-2021
«Արցախը հանձնելու իր հանցավոր մեղքերն է ցանկանում թաքցնել՝ կեղծելով ոչ հեռու անցյալը». Արտակ Զաքարյան
Այս բաժնից
442 դիտում
14:28 22-01-2025
Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
931 դիտում
14:17 22-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա
529 դիտում
13:59 22-01-2025
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը