14309 դիտում
23:05 23-01-2021
Ծնողները բանակցում են թուրքերի հետ՝ իրենց երեխաների դիերը գնելու կամ հետ բերելու համար. Ռուբեն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am
Ծնողներն այս օրերին բանակցում են թուրքերի հետ՝ իրենց երեխաների դիակները գնելու կամ հետ բերելու համար։ Արդեն գիտեմ այդպիսի մարդկանց։ Այս մասին այսօր մշակույթի և արվեստի գործիչների քննարկման ժամանակ ասաց ռեժիսոր, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2021/01/23/Hovhannisyan/3504009?fbclid=IwAR0llsXPgYe_SX3GB1uIKIjr7xJaTsMeR4npdQGRWEKu6-uy7HuE0gDgReQ]Tert.am[/url]-ը:
«Ինչքան մեղք ենք մենք։ I՞նչ է կատարվում, որ ծնողը գնա, ռուսի կամ չգիտեմ, թե ում միջնորդությամբ բանակցի թուրքի հետ և մտնի փոսի միջից ման գա իր երեխայի դիակը։ Այո, իշխանության վարած քաղաքականության արդյունքում մեր պարտությունը գրանցվեց»,-ասաց նա:
Ռեժիսորի խոսքով՝ մեր պարտության հիմքում ընկած է այն, որ մեր թշնամին՝ թուրքը, դեռ տարիներ առաջ մեզ հետ խոսեց հայերենով։ Թուրքերը տարբեր միջազգային հարթակներում տարբեր լեզուներով փորձում էին հայերին հաղթել, նվաստացնել, հերքել ցեղասպանությունը։
«Ոչ մի ատյանում և ոչ մի լեզվով նրանց չէր հաջողվում մեզ հաղթել։ Թշնամին հասկացավ, որ մեզ կարող է միայն հաղթել՝ մեզ մասնատելով, մեզ հետ հայերեն խոսելով։ Նա խոսեց մեզ հետ հայերեն, նա մեզ մասնատեց, բաժանեց սև ու սպիտակի և այդպես հայերենով հիմքը դրվեց մեր պարտության»,-ընդգծեց Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5491 դիտում
19:23 21-11-2016
Թուրքիան բանակցում է Ռուսաստանի հետ՝ C-400 հրթիռային համակարգեր գնելու վերաբերյալ
1483 դիտում
19:26 10-05-2015
«Visa»-ն բանակցում է «Visa Europe»-ը գնելու շուրջ
Այս բաժնից
706 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան
2920 դիտում
11:04 10-01-2025
SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց. 18-ամյա տղային անհրաժեշտ է հաշմանդամության ակտիվ սայլակ