5491 դիտում
19:23 21-11-2016
Թուրքիան բանակցում է Ռուսաստանի հետ՝ C-400 հրթիռային համակարգեր գնելու վերաբերյալ
Ստամբուլը բանակցություններ է վարում Մոսկվայի հետ՝ ռուսական մեծ հեռահարությամբ C-400 զենիթային հրթիռային համակարգեր ձեռք բերելու նպատակով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիքը, հաղորդում է [url=https://ria.ru/arms/20161118/1481643548.html]«ՌԻԱ Նովոստին»[/url]:
«C-400-ի հարցով մենք բանակցություններ ենք վարում ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ երկրների հետ: Այժմ Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցում դրական է: Հույս ունենք, որ ՆԱՏՕ-ի անդամ-երկրները լրջությամբ կվերաբերվեն դրան: Բայց մենք ոչ մի դեպքում չենք մերժի Ռուսաստանի առաջարկը և ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է Իշիքը՝ ընդգծելով, որ Թուրքիայի վերջնական նպատակն է ինքնուրույն զբաղվել այդ համակարգերի արտադրությամբ:
Նմանատիպ նյութեր
1473 դիտում
16:06 07-05-2015
Ռուսաստանը և Թուրքիան «Игла» հրթիռային համակարգի հիմքով նոր հրթիռային համակարգ են ստեղծել
1171 դիտում
21:37 02-05-2024
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Այս բաժնից
2887 դիտում
12:32 08-01-2025
Նիկոլ Փաշինյանի արձագանքն Ադրբեջանի նախագահին. Armenpress
1081 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
4009 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին