Հունվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 17:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:22-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.50⁰ և արևելյան երկայնության 45.56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Նախիջևան-Հայաստան սահմանային գոտի` Նախիջևան քաղաքից 34 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4 բալ և Սյունիքի մարզի Գորայք գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Երկրաշարժ Նախիջևան քաղաքից 34 կմ հյուսիս-արևելք
2021.01.23 18:46


